USAID LOGO L I F E SCI LOGO
   

LIVELIHOOD IMPROVEMENT THROUGH FOSTERED EMPLOYMENT FOR PEOPLE WITH DISABILITIES PROGRAM

   
ENG
ARM
       
 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորվող և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում հայտարարում է Համակարգչային տեխնիկայի ձեռք բերման բաց  մրցույթ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.

 

LIFE ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում պաշտոնապես գրանցված է հաշմանդամություն ունեցող շուրջ 200000 անձ: Նրանց մեծ մասն առնչվում է զգալի դժվարությունների, որոնք պայմանավորված են հասարակության _photos/Gallery/index01.JPGկողմից հաշմանդամության թյուր ընկալմամբ, օրենքների ու կանոնակարգերի ոչ պատշաճ կիրառմամբ և հաշմանդամություն ունեցող անձանց՝ այդ օրենքներին անծանոթ լինելով:«Սեյվ դը չիլդրեն»-ը 2012 թվականից իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագիրը, որի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի հավասար պայմանների ստեղծումը և աշխատանքի մատչելիությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք: Ծրագրի ռազմավարական նպատակն է արդյունավետ մոդել մշակել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և միջին մասնագիտական կրթության հնարավորությունների ապահովման համար՝ հետևյալ եղանակներով.

1. հաշմանդամություն ունեցող անձանց անհատական զարգացում գնահատման, հմտությունների խթանման և աշխատանքի տեղավորման միջոցով,

2. ծառայություններ մատուցողների, հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների, գործատուների և միջին մասնագիտական կրթական հաստատությունների կարողությունների զարգացում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հոգալու համար,

3. հանրային իրազեկության բարձրացում և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավում,

4. խորհրդատվություն ՀՀ կառավարությանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքային հնարավորությունների ռազմավարության ու քաղաքականության մշակման, իրականացման և վերահսկման համար: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը զգալի հաջողություններ է գրանցել 2012-14թթ., ներառյալ՝

հաշմանդամություն ունեցող 420 անձանց աշխատանքային պրակտիկայի կամ աշխատանքի ապահովում,

  • 650 անձանց միջին մասնագիտական կրթության կազմակերպում,
  • 480 անձանց աշխատանքի պատրաստականության և կյանքի հմտությունների դասընթացներ,
  • 27 դրամաշնորհների տրամադրում ՀԿ-ներին, հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններին, միջին մասնագիտական կրթական հաստատություններին և բիզնես ընկերություններին՝ միջին մասնագիտական կրթությունն ու ներառական աշխատանքային միջավայրում աշխատանքի տեղավորումը խթանելու նապատակով,
  • հետազոտություններ, հրապարակումներ, քաղաքականության փոփոխման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, հանրային իրազեկության բարձրացում, հաշմանդամության վերաբերյալ մտածելակերպի փոփոխություն գործատուների և իրենց՝ հաշմանդամություն ունեցողների շրջանում:

2015թ. «Սեյվ դը չիլդրեն»-ին ընձեռվեց այս հաջողված ծրագիրն ընդլայնելու հնարավորություն: Եթե «LIFE» ծրագրի առաջին փուլն իրականացվում էր Երևանում և չորս մարզերում, ապա ներկայիս փուլն ընդգրկում է Հայաստանի ողջ տարածքը: Ծրագրի անմիջական շահառուներ են հանդիսանում 18-64 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք: Ծրագրի գործընկերներն են «Ակտիվա» միջազգային հիմնադրամը, «Ունիսոն» ՀԿ-ն, «Էյջ-Դի-Փի» հիմնադրամը և «Լիարժեք կյանք» ՀԿ-ն: Ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Զբաղվածության պետական գործակալության, տեղական և մարզային իշխանությունների, զբաղվածության կենտրոնների, միջին մասնագիտական կրթական հաստատությունների, գործատուների, ՀՈՒԱԿ-ների, ՀԿ-ների, հաշմանդամություն ունեցող անձանց, ծառայություններ մատուցողների և այլոց հետ:

 

Photo_Gallary

 

   

 

News

   

Employement Opportunities

LIFE Newsletter
   

Vocational Education

Media Corner
   
LIFE PSAs
LIFE Publications