USAID LOGO L I F E SCI LOGO
   

LIVELIHOOD IMPROVEMENT THROUGH FOSTERED EMPLOYMENT FOR PEOPLE WITH DISABILITIES PROGRAM

   
ENG
ARM
       
 

 

Արդյունքներ

2012թ. դեկտեմբերի 3-ին - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը մասնակցեցին «Սեյվ դը չիլդրեն» և «Ունիսոն» կազմակերպությունների կողմից կազմակերպված մամլո ասուլիսին և ֆոտոցուցահանդեսին, որոնք նվիրված էին Հաշմանդամների միջազգային օրվան: Միջոցառումը կազմակերպվել էր «Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու» խորագրով քարոզարշավի շրջանակներում, որն ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորված «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի նախաձեռնություններից էր:

Քարոզարշավն իրականացվել է 2012թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Հայաստանի բոլոր մարզերում` նպատակ ունենալով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) զբաղվածության հավասար իրավունքները: Կազմակերպվել են հանրային միջոցառումներ ու կլոր սեղան քննարկումներ, աշխատանքի տոնավաճառներ ու ցուցահանդեսներ, մամլո ասուլիսներ ու մարզային հանձնաժողովների նիստեր, որոնց ակտիվ մասնակցություն են ունեցել դաշտի հիմնական դերակատարներն ու պետական կառավարման մարմինները, գործատուներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրատվամիջոցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք:

Մամլո ասուլիսի ընթացքում ներկայացվեցին ինչպես քարոզարշավի, այնպես էլ LIFE ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում իրականացված աշխատանքները:

LIFE ծրագրի արդյունքները 2012

News

   

Employement Opportunities

LIFE Newsletter
   

Vocational Education

Media Corner
   
LIFE PSAs
LIFE Publications