USAID LOGO L I F E SCI LOGO
   

LIVELIHOOD IMPROVEMENT THROUGH FOSTERED EMPLOYMENT FOR PEOPLE WITH DISABILITIES PROGRAM

   
ENG
ARM
       
 

 

Քարոզարշավներ

«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ». Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն ուղղված քարոզարշավ

Campaings1_Arm Նոյեմբերի 6-ին LIFE ծրագիրը հայտարարեց «Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու» քարոզարշավի մեկնարկը: Քարոզարշավն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (Livelihood Improvement through Fostered Employment – LIFE) ծրագրի շրջանակներում և նախատեսված է նոյեմբերի 6-ից դեկտեմբերի 3-ը ժամանակահատվածում: Քարոզարշավի նպատակն է շեշտադրել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատելու իրավունքն ու հավասար հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը: Քարոզարշավ նախաձեռնելու անհրաժեշտությունը կարևորվել է նաև LIFE ծրագրի շրջանակներում անցկացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքում: Հետազոտության արդյունքները վկայում են հաշմանդամություն ունեցող անձանց առօրյա խնդիրների, հաշմանդամություն ունեցող անձանց` աշխատանքի ընդունվելու և աշխատավայրում առաջացող դժվարությունների ու խոչընդոտների մասին հանրային իրազեկության պակասի մասին: Թեև LIFE ծրագիրն իրականացվում է Երևանի 10 համայնքներում և Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում, քարոզարշավի ընթացքում մի շարք միջոցառումներ կիրականացվեն Հայաստանի բոլոր մարզերում` ներառելով հանրային իրազեկության բարձրացման նախաձեռնություններ, կլոր-սեղան քննարկումներ, աշխատանքային ցուցահանդեսներ, մարզային հանդիպումներ և մամլո ասուլիսներ հիմնական շահագրգիռ կողմերի, լրատվամիջոցների և հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Միջոցառումները կկազմակերպվեն մարզային և քաղաքային իշխանությունների, LIFE ծրագրի գործընկեր կազմակերպությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, միջին մասնագիտական կրթական հաստատությունների և գործատուների հետ սերտ համագործակցությամբ:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

Միջոցառում
6 նոյեմբերի, 2012թ. Քարոզարշավի բացում Հանրային կարծիքի հետազոտության արդյունքների ներկայացում ՀՀ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ, ԶՊԾԳ, տեղական, միջազգային և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ ք. Երևան, Էրեբունի Պլազա Սկիզբը - 12:00
14-16 նոյեմբերի, 2012թ. Կյանքի հմտությունների ր աշխատանքի որոնման եռօրյա դասընթաց ք. Ալավերդի, Լոռու մարզ
15 նոյեմբերի, 2012թ. Քարոզարշավ Լոռու մարզում. Հանրային կարծիքի հետազոտության արդյունքների ներկայացում և կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային ՀՈՒԱ հարցերով զբաղվող հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ ք. Վանաձոր, Լոռու մարզպետարան
16 նոյեմբերի, 2012թ. Քարոզարշավ Կոտայքի մարզում. LIFE ծրագրի ներկայացում և կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, Աշխատանքի տոնավաճառ ք. Հրազդան, Երիտասարդական կենտրոն, Կոտայքի մարզ Սկիզբը ժամը 11:00-ին
19 նոյեմբերի, 2012թ. Քարոզարշավ Գեղարքունիքի մարզում. Հանրային կարծիքի հետազոտության արդյունքների ներկայացում և կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային ՀՈՒԱ հարցերով զբաղվող հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, Միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ ք. Գավառ, զբաղվածության մարզային կենտրոն, Գեղարքունիքի մարզ
20 նոյեմբերի, 2012թ. Քարոզարշավ Վայոց ձոր մարզում. LIFE ծրագրի ներկայացում և կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, Աշխատանքի տոնավաճառ ք. Եղեգնաձոր, Վայոց ձոր n
21 նոյեմբերի, 2012թ.

Քարոզարշավ Սյունիքի մարզում. LIFE ծրագրի ներկայացում, կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, Աշխատանքի տոնավաճառ

ք. Կապան, Սյունիքի մարզ
22 նոյեմբերի 2012թ. Քարոզարշավ Արագածոտնի մարզում. LIFE ծրագրի ներկայացում, կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, Աշխատանքի տոնավաճառ Քարոզարշավ Արագածոտնի մարզում
23 նոյեմեբերի, 2012թ.

Գործատուների հետ Կլոր սեղան-քննարկում /ԶՊԾԳ հետ համագործակցությամբ/

ք. Երևան, Կոնգրես հյուրանոց, Մեծ սրահ Ժամը՝ 10:00-13:00
27 նոյեմբերի, 2012թ. Քարոզարշավ Տավուշի մարզում. LIFE ծրագրի ներկայացում, կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, Աշխատանքի տոնավաճառ ք. Իջևան, Տավուշի մարզ
27 նոյեմբերի, 2012թ. Քարոզարշավ Շիրակի մարզում. Հանրային կարծիքի հետազոտության արդյունքների ներկայացում և կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային ՀՈՒԱ հարցերով զբաղվող հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, Միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ ք. Գյումրի, Շիրակի մարզ, «Փյունիկ» ՀԿ Հասցե: Ավստիրական թաղամաս, Մոցարտի 37ա Սկիզբը ժամը – 12:00-ին
28 նոյեմբերի, 2012թ. Համակարգող աշխատանքային խմբի/ցանցի հանդիպում ք. Վանաձոր, ԶՄԿ
30 նոյեմբերի, 2012թ. Համակարգող աշխատանքային խմբի/ցանցի հանդիպում ք. Գավառ, ԶՄԿ
30 նոյեմբերի 2012թ. Քարոզարշավ Արարատի մարզում. Հանրային կարծիքի հետազոտության արդյունքների ներկայացում և կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային ՀՈՒԱ հարցերով զբաղվող հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, Միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ ք. Արտաշատ, Արարատի մարզ
Դեկտեմբեր Քարոզարշավ Արմավիրի մարզում. LIFE ծրագրի ներկայացում, կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, Աշխատանքի տոնավաճառ ք. Արմավիր, Արմավիրի մարզ
3 Դեկտեմբերի, 2012թ. Հաշմանդամների միջազգային օր Քարոզարշավի ամփոփման արարողություն: Մամուլի ասուլիս Ֆոտոցուցահանդես ք. Երևան, Կոնգրես հյուրանոց, Սկիզբը ժամը 11:00-ին

 

News

   

Employement Opportunities

LIFE Newsletter
   

Vocational Education

Media Corner
   
LIFE PSAs
LIFE Publications