USAID LOGO L I F E SCI LOGO
   

LIVELIHOOD IMPROVEMENT THROUGH FOSTERED EMPLOYMENT FOR PEOPLE WITH DISABILITIES PROGRAM

   
ENG
ARM
       
 

 

Գործատուներ

Կլոր սեղան քննարկում Երևանում

2012թ. նոյեմբերի 23-ին, LIFE ծրագրի շրջանակներում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը, «Ունիսոն» ՀԿ-ն, «Էյջ-Դի-Փի» հիմնադրամը և «Լիարժեք կյանք» ՀԿ-ն   «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ համագործակցությամբ կազմակերպել էին կլոր սեղան քննարկում «Համագործակցություն գործատուների հետ»թեմայի շուրջ:
Կլոր սեղանի նպատակ  էր քննարկել գործատուների հետ համագործակցությանն առնչվող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ԶՊԾԳ-ի կողմից գործատուներին  մատուցվող ծառայությունների  որակը, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հիմնախնդիրները, գործատուների խրախուսման մեխանիզմները, համընդհանուր սոցիալական պատասխանատվության սկզբունքները, համագործակցության հնարավոր խոչընդոտները, դժվարությունները, ինչպես նաև համագործակցության  զարգացման նոր մեխանիզմները և ուղիները:
Քննարկմանը մասնակցեցին շուրջ 35 գործատու, ԶՊԾԳ ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՈՒԱ աջակցության ոլորտում աշխատող մի շարք  ՀԿ-ներ:

Կլոր սեղան քննարկում գործատուների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և LIFE ծրագրի աջակցությամբ, 2012թ. հոկտեմբերի 17-ին Կոնգրես հյուրանոցում կայացավ «ՀՀ հաշմանդամների զբաղվածության ապահովման մեխանիզմների մշակման Զեկույց»-ի քննարկմանը նվիրված կլոր  սեղան, որին մասնակցում էին ներկայացուցիչներ պետական և գործարար կառույցներից, ինչպես նաև հաշմանդա-մություն ունեցող անձանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններ:
Կլոր սեղանը նպատակ ուներ քննարկել ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ակտիվացման ազգային մեխանիզմների ներդրմանն ու զարգացմանն ուղղված լուծումները:
Հանդիպման ընթացքում զեկույցի վերաբերյալ ելույթներ ունեցան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչություն պետ Արթուր Կեսոյանը, նույն նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչություն պետ Թադևոս Ավետիսյանը, ինչպես նաև «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը:
Մասնակիցները ծանոթացան հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղված միջազգային փորձին, տարբեր երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանը նպաստող առկա մեխանիզմներին և Հայաստանում դրանց կիրառման հնարավորություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար «դրական խտրականության» գնահատականները և հաշվարկները Հայաստանի տնտեսական չափանիշների տեսանկյունից:

 

Կլոր սեղան քննարկում Արտաշատում  

Մայիսի 22-ին LIFE ծրագրի գործընկեր Հյուման Դիգնիթի Ընդ Փիս (HDP) հիմնադրամը Արտաշատի զբաղվածության մարզային կենտրոնում կազմակերպել էր կլոր սեղան քննարկում Արարատի մարզի գործատուների հետ՝ վերհանելու ՀՈՒԱ զբաղվածության հիմնախնդիրները, դրանց վրա ազդող գործոնները և հաշմանդամների աշխատանքի տեղավորման խոչընդոտները: Քննարկմանը մասնակցում էին Արարատի մարզի գործատուները,  ինչպես նաև մարզային զբաղվածության կենտրոնների, ԶՊԾԳ, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության, ՀԿ-ների և ԶԼՄ ներկայացուցիչներ:


Քննարկում կլոր-սեղանի ընթացքում քննարկվեցին հաշմանդամEmpության ոլորտի քաղաքականության, հաշմանդամների ինտեգրման և աշխատանքի իրավունքի խնդիրները:  Շեշտադրվեցին այն գործոնները, որոնք բացասաբար են անդրադառնում հաշմանդամների ինտեգրմանը աշխատաշուկա, մասնավորապես` ընտանիքի գերխնամքը, միջին մասնագիտական հաստատություններում հաշմանդամ երիտասարդների համար տեղերի սահմանափակ թիվը, իրազեկության պակասը մարզում և հանրապետությունում, աշխատանքային ունակությունների ոչ ճիշտ կամ ոչ օբյեկտիվ գնահատումը, տրանսպորտի անմատչելիությունը և հաշմանդմաների տեղափոխումը:
Քննարկման ընթացքում ներկայացվեց ՀՈՒԱ զբաղվածության ոլորտին առնչվող միջազգային և ՀՀ օրեսնդրական դաշտը, աշխատանքի ընդունելու դեպքում ընթացակարգը: ԶՊԾԳ ներկայացուցիչ Լիզա Ղիասյանը խոսեց այն պետական ծրագրերի մասին, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի իրավունքի իրացմանը:
Ներկա գտնվող մի շարք գործատուներ արդեն իսկ իրականացնում են աշխատատեղի հարմարեցման ծրագրեր զբաղվածության կենտրոնների հետ համագործակցությամբ և ունեն հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ: Մյուս գործատուներն էլ պատրաստակամություն հայտնեցին համագործակցել այս ոլորտում: Նրանց թվում էր նաև կահույքագործական «Մակագոն» ՍՊԸ տնօրեն Մանվել Մկրտչյանը, ում հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն` աշխատանքի վերցնելու վերջերս HDP հիմնադրամի կողմից «փայտի փորագրություն» մասնագիտությամբ վերապատրաստված հաշմանդամ մի երիտասարդի:

News

   

Employement Opportunities

LIFE Newsletter
   

Vocational Education

Media Corner
   
LIFE PSAs
LIFE Publications