USAID LOGO L I F E SCI LOGO
   

LIVELIHOOD IMPROVEMENT THROUGH FOSTERED EMPLOYMENT FOR PEOPLE WITH DISABILITIES PROGRAM

   
ENG
ARM
       
 

 

Զբաղվածության կենտրոններ

LIFE ծրագրի բաղադրիչներից է զբաղվածության կենտրոնների, ծառայություններ մատուցողների, հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնագիտական վերապատրաստումները և ներուժի հզորացումը: Նշված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների թվին են պատկանում հետևյալ գործողությունները.

Ներածական դասընթաց

ապրիլի 2-ից 5-ը «Ակտիվա» միջազգային հիմնադրամի փորձագետները Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Գավառում 29 զբաղվածության կենտրոնների աշխատակիցներ հրավիրվել էին ներածական դասընթացի՝ հաշմանդամություն EC01ունեցող անձանց զբաղվածության հիմնախնդիրների վերաբերյալ: Դասընթացի ժամանակ մասնակիցներին ներկայացվեց LIFE ծրագիրը, միջազգային և տեղական գործընկեր կազմակերպությունների ձեռքերումներն ու փորձը, ինչպես նաև խոսեցին MAST թեսթավորման սարքի կիրառման և արդյունավետության մասին: Մասնակիցները տեղեկացան, որ ծրագրի շրջանակներում Հայաստան կներմուծվեն և ծրագրում ընդգրկված 29 զբաղվածության կենտրոններին կտրամադրվեն MAST թեսթավորման սարքեր: Ընդհանուր առմամբ ներածական դասընթացների շրջանակներում վերապատրաստվեցին զբաղվածության կենտրոնների 58 աշխատակիցներ և գործընկեր կազմակերպությունների 6 սոցիալական աշխատողներ, ովքեր ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կփոխանցեն ծրագրի մյուս շահառուներին:
Սեղմեք այստեղ Վանաձորում և Գավառում տեղի ունեցած դասընթացի մասին տեսանյութերը դիտելու համար:

MAST թեսթավորման դասընթաց.

ս.թ. մայիսի 2-ից 4-ը ՀՀ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (ԶՊԾԳ) 10 ավագ վերEC02ապատրաստողների և գործընկեր ՀԿ-ների սոցիալական աշխատողների մասնակցությամբ անցկացվեց դասընթացավարների վերապատրաստում (ToT) MAST թեսթավորման վերաբերյալ: Դասընթացը նպատակ ուներ վերապատրաստվողներին ներկայացնել թեսթավորման սարքի հնարավորությունները և առավելությունները: Մասնակիցները պրակտիկ գիտելիքներ ձեռք բերեցին սարքի կիրառման ու առանձնահատկությունների վերաբերյալ:
Նախատեսվում է, որ միջազգային մասնագետների կողմից անցկացվող MAST թեսթավորման դասընթացների շարքն անցնելուց հետո, վերապատրաստված ԶՊԾԳ ավագ դասընթացավարները նմանատիպ դասընթացներ կվարեն զբաղվածության կենտրոնների 58 աշխատակիցների համար:

Դիտարկման մեթոդի վերաբերյալ վերապատրաստում Գյումրու աշխատանքի վերականգնողական կենտրոնում

Հունիսի 6-8-ը Ակտիվա միջազգային հիմնադրամն իրականացրեց վերապատրաստում Գյումրու աշխատանքի վերականգնողական կենտրոնի, զբաղվածության կենտրոնների ներկայացուցիչների և HDP հիմնադրամի սոցիալական աշխատողների հետ դիտարկման մեթոդի վերաբերյալ Գյումրու աշխատանքի վերականգնողական կենտրոնում, որտեղ Աշխատանքի նմուշի թեստավորման (WST) միջավայր է ստեղծվելու՝ իրատեսական աշխատանքային միջավայրում հուա-ների կարողությունների հանգամանալի վերլուծությունը հնարավոր դարձնելու նպատակով։ WST մեթոդը նմանակում է իրական աշխատանքի պարամետրերը և առաջացնում է ներգրավվածության առավել բարձր մակարդակ՝ ի տարբերություն հոգեբանական թեստի։ WTS-ի միջոցով գնահատողը կարող է դիտարկել փաստացի աշխատանքային վարքը, փոփոխել աշխատանքի նմուշները՝ հուա-ների առանձին կարիքներին այն համապատասխանեցնելու նպատակով, և մանրամասն առաջարկություններ անել նրանց անհատական կարողությունների և դրանք հետագայում առավել զարգացնելու ուղիների վերաբերյալ։

News

   

Employement Opportunities

LIFE Newsletter
   

Vocational Education

Media Corner
   
LIFE PSAs
LIFE Publications