USAID LOGO L I F E SCI LOGO
   

LIVELIHOOD IMPROVEMENT THROUGH FOSTERED EMPLOYMENT FOR PEOPLE WITH DISABILITIES PROGRAM

   
ENG
ARM
       
 

 

ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

2013թ. ապրիլին LIFE ծրագիրը հայտարարել էր բաց մրցույթ Երևանում գործող գործարար կառույցների միջև՝ խթանելու գործող կառույցների հզորացումը, ծառայությունների ծավալների և արտադրական կարողությունների ընդլայնումը ՀՈՒԱ համար նոր ինտեգրված աշխատատեղերի ստեղծելու նպատակով:

Մրցույթի հայտարարությունը տպագրվել էր ինչպես մամուլում, այնպես էլ տարածվել էր բազմաթիվ բիզնես կառույցների շրջանում: Մրցույթի արդյունքում ընտրող հանձնաժողովի կողմից հավանության և ֆինանսավորման արժանացան «Օրդֆիլմ» և «Զարտպրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների առաջարկները, որոնց իրականացման արդյունքում «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Երևանի Զբաղվածության կենտրոններում գրանցված մոտ 30 հաշմանդամություն ունեցող անձ կանցնեն համապատասխան մասնագիտական վերապատրաստում, իսկ 15 ՀՈՒԱ կապահովվեն աշխատանքով:

LIFE թիմը շնորհավորում է ընտրված կազմակերպություններին և նախաձեռնություններին մաղթում հաջող իրականացում:

 

News

   

Employement Opportunities

LIFE Newsletter
   

Vocational Education

Media Corner
   
LIFE PSAs
LIFE Publications