USAID LOGO L I F E SCI LOGO
   

LIVELIHOOD IMPROVEMENT THROUGH FOSTERED EMPLOYMENT FOR PEOPLE WITH DISABILITIES PROGRAM

   
ENG
ARM
       
 


LIFE ծրագրի գործընկերներ

SCI

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ»-ը երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ամենամեծ շարժումն է աշխարհում: Այն ներառում է 29 ազգային կազմակերպություններ, որոնք աշխատում են ավելի քան 120 երկրներում: Կազմակերպության առաքելությունն է անմիջական ու տևական փոփոխություններ ստեղծել երեխաների կյանքում: 1993թ. հիմնվել է «Սեյվ դը չիլդրեն»-ի հայաստանյան գրասենյակը: Այդ ժամանակից ի վեր իրականացվել են վերականգնողական և զարգացողական մի շարք ծրագրեր՝ օգնություն ցուցաբերելով Հայաստանի ամենախոցելի երեխաներին ու նրանց ընտանիքներին: Երեխաների պաշտպանության, առողջապահության, կրթության և սոցիալական բնույթի նախաձեռնություններն օգնել են բարելավելու ամենակարիքավոր բնակչության տարրական կենսապայմանները` համայնքային ծրագրերի իրականացման և տեղական կարողությունների զարգացման միջոցով: Իր ծրագրերում ներառելով տեղական ՀԿ-ներին` «Սեյվ դը չիլդրեն»-ը օգնում է նրանց գարգանալ և վերաճել քաղաքացիական հասարակության կարող կազմակերպությունների ու նպաստել Հայաստանի կարիքավոր բնակչության բարեկեցությանը: Իր հիմնադրումից ի վեր կազմակերպությունը Հայաստանում իրականացրել է ավելի քան 900 ծրագիր` ի նպաստ երկրի ավելի քան 500 համայնքների:
Մանրամասների համար կարող եք այցելել http://www.savethechildren.net:

ACTIVA

«Ակտիվա» միջազգայինհիմնադրամը (ԱՄՀ) կազմումէ «Ակտիվա» կազմակերպությանմի մասը: Հիմնադրամի առաքելություննէ հաշմանդամություն ունեցող անձանց վերաինտեգրումը աշխատաշուկա: ԱՄՀ-ն ուղղորդում և աջակցում է այն տղամարդկանց և կանանց, ովքեր հաշմանդամության պատճառով արգելքների են հանդիպում աշխատաշուկա մուտք գործելու հարցում: Հիմնադրամն առավել ակտիվ է Եվրոպական միության (ԵՄ) նոր անդամ պետություններում և ԵՄ սահմանակից երկրներում: Զբաղվածության ծրագրեր հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվել և իրականացվում են Նիդեռլանդներում, Գերմանիայում, Չեխիայում, Խորվաթիայում, Սլովակիայում, Սուրինամում, Թուրքիայում, Մոլդովայում և Հայաստանում: ԱՄՀ աշխատանքներէտանում աշխատավայրում, կազմակերպություններում և դպրոցներում վերաբերմունքի և խտրականության վերացման հարցում: Մանրամասների համար կարող եք այցելել http://www.activa-international.nl:

HDP

Հյուման Դիգնիթի Ընդ Փիս Հիմնադրամի (HDP) առաքելությունն է համայնքային, անհատական, ընտանեկան, կրթական, մշակութային ծրագրերի միջոցով խթանել արժանապատիվ և խաղաղ կյանք Հայաստանում: Հիմնադրամի շահառուներն ենգյուղական համայնքների բնակիչները, սոցիալապես անապահով անձինք, աշխատաշուկայում անմրցունակ անձինք` մասնավորապես հաշմանդամություն ունեցողները, ծնողազուրկ երեխաները, կրթությունից տարբեր պատճառներով դուրս մնացած երեխաները, մասնավորապես՝ հաշմանդամ երեխաներ: HDP հիմնադրամն առաջարկում է լուծումներ Հայաստանու մսոցիալական և տնտեսական խնդիրների հաղթահարման համար` իրականացնելով ծրագրեր վերոնշյալ թիրախային խմբերի համար: Արդյունավետ կերպով համագործակցելով միջազգային, ազգային և տեղական գործընկերների հետ` կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ջանում է չկրկնել արդեն իսկ ներդրված նախաձեռնությունները, այլ ընդհակառակը.  Հայաստանում ներդնել նոր մոտեցումներ, լուծումներ և գործիքներ, որոնք կօգնեն հաջողությամբ իրականացնել ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև կհեշտացնեն նոր և առաջավոր փորձի տեղայնացումը երկրում: Կազմակերպության աշխատանքներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք http://www.hdpf.org:

UNISON

Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ն հիմնադրվել է 2002թ.-ին ՀՈՒԱ իրավունքների և օրինական շահերի պաշտպանության առաքելությամբ։ «Ունիսոնի» գործունեությունը, մասնավորապես, ուղղված է հաշմանդամների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացմանը։  «Ունիսոնը» սերտորեն համագործակցում է միջազգային և տեղական կազմակերպությունների, լրատվամիջոցների և պետմարմինների հետ` նպատակ ունենալով խթանել մատչելի միջավայրի ապահովումը, ներառական կրթությունը, ՀՈՒԱ զբաղվածությունը և մշակութային ինտեգրումը, ինչպես նաև նպաստել հասարակության կողմից հաշմանդամներին որպես իրավահավասար հայրենակիցներ և գործընկերներ ընդունմանը։ Այդ նպատակներին հասնելու համար «Ունիսոնը» հաջողությամբ կիրառում է ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական մեթոդներ` հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթների և աշխատանքի տոնավաճառների անցկացում, տեսահոլովակների պատրաստում, մանկավարժների և աշակերտների համար թրենինգների անցկացում և այլն։ «Ունիսոնը» ստեղծել է www.disability.am, www.jobs.disability.am, www.disabilitynet.info և մի շարք այլ կայքեր։ Մանրամասների համար կարող եք այցելել http://unison.am:

Full_life

Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության առաքելությունն է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությունը և հզորացումը` կրթական, իրավական, առողջապահական, սոցիալական և շատ այլ ոլորտներում, և առավելագույնս ներգրավումը` հանրային իրազեկման, հանրային քաղաքականության բարելավման և տեղեկատվական ծառայությունների միջոցով: Կազմակերպությունը հիմնադրվել է 1998 թ. հուլիսի 17-ի խորհրդանշական այն օրը, երբ, ըստ Աստվածաշնչի, Նոյան տապանը հանգրվանեց Արարատ լեռան գագաթին` մարդկությանը պարգևելով կյանքը վերսկսելու նոր հույս և հնարավորություն: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր անձ պետք է ունենա լիարժեք կյանքի հնարավորություն, այնպես, ինչպես յուրաքանչյուր թռչուն կարող է վայելել ճախրանքի հաճույքը: Կազմակերպությունը հիմնադրվել և ղեկավարվում է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից: Կազմակերպության անցած ճանապարհը և հաջողություններն այն զորեղ փաստարկներն են, որոնք անհերքելիորեն վկայում են, որ հաշմանդամությունը չի կարող խոչընդոտել հասարակական կյանքին ակտիվ մասնակցությանը: Կազմակերպության աշխատանքներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք http://www.fulllife.am:

SESA«Զբաղվածությանպետականծառայություն»գործակալությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որի խնդիրը զբաղվածության կարգավորման պետական քաղաքականության իրականացումն է: Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, գործակալության կանոնադրության և օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի շրջանակներում:Գործակալության հիմնական խնդիրը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի իրականացումն է, որոնք ուղղված են բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանը:

Հիմնականգործառույթներն են.  

  • աշխատանքփնտրողանձին խորհրդատվության տրամադրում և հաշվառում,
  • աջակցություն աշխատանք փնտրող անձանց աշխատանքի տեղավորման, իսկ գործատուներին՝
  • անհրաժեշտ մասնագիտություն և որակավորում ունեցող անձանցով ապահովելու հարցում,
  • զբաղվածության տարածքային և հանրապետական ծրագրերի իրականացում,
  • աշխատաշուկայում անմրցունակ խմբերին ուղղված զբաղվածության ծրագրերի իրականացում,  և
  • աշխատաշուկայի վերլուծություն և կանխատեսում են:

Մանրամասների համարկարողեքայցելել http://employment.am

 

News

       

Employement Opportunities

   
LIFE Newsletter
       

Vocational Education

   
Media Corner
       
LIFE PSAs
   
LIFE Publications