USAID LOGO L I F E SCI LOGO
   

LIVELIHOOD IMPROVEMENT THROUGH FOSTERED EMPLOYMENT FOR PEOPLE WITH DISABILITIES PROGRAM

   
ENG
ARM
       
 

 

Աշխատանքի տոնավաճառը

Ծրագրի շրջանակներում կանցկացվեն ավելի քան  10 Աշխատանքի տոնավաճառներ
Զբաղվածության պետական ծառայություն գործակալության, Հայաստանի գործատուների միության   և ՀՀ Առևտրաարյունաբերական պալատի հետ համագործակցությամբ:

Ի՞նչ է աշխատանքի տոնավաճառը
Աշխատանքի տոնավաճառը միջոցառում է, որը հեշտացնում է գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպումը, և օգնում գործատուին գտնել աշխատող, իսկ աշխատանք փնտրողին` աշխատատեղ:
Տոնավաճառի խնդիրն է հանրության լայն շրջանակներում տնտեսության զարգացող ոլորտների, նոր մասնագիտությունների հանդեպ հետաքրքրություն առաջացնելը, ինչպես նաև գործատուների աշխատուժի պահանջարկը լրացնելը: 

Ի՞նչ կարող է տալ աշխատանքի տոնավաճառը գործատուին և աշխատանք փնտրողին

Գործատուին
Կարճ ժամանակահատվածում հանդիպել մեծ թվով աշխատանք փնտրողների,
բարձր որակավորում ունեցող աշխատողներով համալրել թափուր աշխատատեղերը,
ստեղծել որակյալ մասնագետների տվյալների բազա,
գովազդել կազմակերպությունը, արտադրանքը կամ ծառայությունները:


Աշխատանք փնտրողին
Նույն վայրում հանդիպել բազմաթիվ գործատուների հետ,
անմիջապես կապեր հաստատել տարբեր գործատուների հետ,
գտնել իր որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանք,
ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով:

Գործատուին և աշխատանք փնտրողին
Ստանալ տեղեկատվություն աշխատաշուկայի միտումների վերաբերյալ,
ստանալ տեղեկություններ զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ,
ստանալ տեղեկություններ ուսումնական հաստատությունների և նրանց ծրագրերի վերաբերյալ,
ծանոթանալ տարբեր կազմակերպությունների գործունեությանը` աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշվելու և մրցունակ դառնալու նպատակով:

Տոնավաճառը բաց է բոլոր աշխատանք փնտրողների համար:

Աղբյուր՝ http://www.employment.am

News

   

Employement Opportunities

LIFE Newsletter
   

Vocational Education

Media Corner
   
LIFE PSAs
LIFE Publications