USAID LOGO L I F E SCI LOGO
   

LIVELIHOOD IMPROVEMENT THROUGH FOSTERED EMPLOYMENT FOR PEOPLE WITH DISABILITIES PROGRAM

   
ENG
ARM
       
 

 

Մեդիա անկյուն

Երեւանում բացվել է աշխատանքի տոնավաճառ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար վիդեո: Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց միայն չնչին՝ 8 տոկոսն է ապահոված աշխատանքով, մինչդեռ նրանցից շատերն ունեն մասնագիտություն, տիրապետում են տարբեր արհեստների ու հմտությունների: Գործատուի եւ աշխատանք որոնողի հանդիպումը կազմակերպելու նպատակով այսօր բացվել է աշխատանքի տոնավաճառ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար::

Երկրի հարցը 03.11.15 Արմեն Ալավերդյան, Ջինա Սարգիզովա

Տեսասրահ / Ժամանցային Առավոտ լուսո - մաս II

Գորիսում հաշմանդամություն ունեցող կանայք աշխատանք կունենան - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ
Այսօր Գորիսում, «Գործընկերություն եւ ուսուցում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ բացվեց «ԼԱՅՖ» կաշվե իրերի կարի արտադրամաս: Նորաստեղծ արտադրամասում կաշխատեն հաշմանդամություն ունեցող այն կանայք, ովքեր համապատասխան ուսուցում են ստացել ՀՀ Զբաղվածության պետական գործակալության Գորիսի տարածքային կենտրոնի աջակցությամբ:

Ուրվագիծ 02.09.2014

 

 

Առավոտ Լուսո 25.06.2014

 

 

Media06

Մամուլը « Ես ԿԱՌՈՂ եմ աշխատել- արդարությունը քո ձեռքերում է» քարոզարշավի մասին

http://www.armradio.am

https://www.youtube.com/watch?v=h5PfUPLojzc&feature=youtube_gdata

http://henaran.am/news_view.php?post_id=44405

http://nyut.am/archives/206745

http://armenpress.am/arm/news/767350/hashmandamutyun-unecox-andzinq-bardzradzaynum-en-ashkhatelu.html

Третья ярмарка труда для инвалидов пройдет в Армении к концу года

 

 

Նոյեմբերի 15-ին «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունն ու «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը կլոր սեղանի շուրջ քննարկում էին կազմակերպել «Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու» քարոզարշավի շրջանակներում:

Media01 Introductory training on general issues of PWD employment in Gavar

 

 

Media02 Программа "Life"

 

ԱՄՆ ՄԶԳ-ն ՄԵԿՆԱՐԿՈԻՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

Երևան, Հայաստան - Մարտի 21-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը  (ԱՄՆ ՄԶԳ)-ն և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը պաշտոնապես մեկնարկեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (Livelihood Improvement through Fostered Employment – LIFE) ծրագիրը, որը Հայաստանում կխթանի հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար աշխատանքային պայմանների ապահովումը: Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը և «Սեյվ դը չիլդրեն»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Իրինա Սաղոյանը: Միջոցառումը կազմակերպվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ներկա էին ՀՀ կառավարության, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների, տեղական հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հայաստանում կա պաշտոնապես գրանցված 179 257 հաշմանդամ անձ: Նրանց մեծ մասը շարունակում է դիմակայել հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմանը, կանոնակարգերի ոչ պատշաճ կիրառմանը և աշխատավայրում խտրականության դրսևորումներին: Բացի այդ, հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ բավարար տեղեկություններ չունեն իրենց իրավունքների վերաբերյալ:

Թեև Հայաստանում նկատելի բարեփոխումներ են իրականացվել, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հիմնականում բավարարված չեն, և ամբողջական մոտեցում ցուցաբերելու խիստ կարիք կա` հաշմանդամությունը պատշաճ կերպով դասակարգելու, մեծամասշտաբ մասնագիտական վերապատրաստումներ և աշխատանքին համապատասխանեցման ծառայություններ ապահովելու նպատակով: ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ «Սեյվ դը չիլդրեն»-ի կողմից իրականացվող LIFE ծրագիրն իր նպատակի իրականացման համար կկիրառի հետևյալ ռազմավարությունները.

  • հաշմանդամություն ունեցող անձանց անհատական զարգացում` գնահատման, հմտությունների խթանման և աշխատանքի տեղավորման միջոցով,
  • ծառայություններ մատուցողների, հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների, գործատուների և միջին մասնագիտական կրթական հաստատությունների կարողությունների զարգացում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հոգալու համար,
  • լրատվամիջոցների, ինտերնետի և համաժողովների միջոցով հանրային իրազեկության բարձրացում և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավում,
  • խորհրդատվություն ՀՀ կառավարությանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքային հնարավորությունների ռազմավարության ու քաղաքականության մշակման, իրականացման և վերահսկման համար:

LIFE ծրագիրը կիրականացվի Երևանի 10 համայնքներում և Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում:

News

   

Employement Opportunities

LIFE Newsletter
   

Vocational Education

Media Corner
   
LIFE PSAs
LIFE Publications