USAID LOGO L I F E SCI LOGO
   

LIVELIHOOD IMPROVEMENT THROUGH FOSTERED EMPLOYMENT FOR PEOPLE WITH DISABILITIES PROGRAM

   
ENG
ARM
       
 

Լուսանկարների ցուցահանդեսներ

Ասում են «լավ է մեկանգամտեսնել, քան հազար անգամ լսել» ... Առաջնորդվելով այս սկզբունքով, «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը որոշեց «խոսել» հաշմանդամների աշխատանքային ներուժի մասին լուսանկարներով: Դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամների միջազգային օրը, «Կոնգրես» հյուրանոցում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող LIFE ծրագրի շրջանակներում այցելուներին սպասում էր հետաքրքիր անակնկալ՝ զբաղվածության թեմային նվիրված ֆոտոցուցահանդես:
Ցուցահանդեսին ներկայացված նկարների հեղինակները, որոնց թվում էին Ռասմիլա Ալավերդյանը Կարեն Մինասյանը, Վիգեն Մնոյանը և Մարիաննա Մելիքսեթյանը, նպատակ էին դրել հասցնել բոլորին այն գաղափարը, որ հաշմանդամություն ունեցող անձը կարող է վարպետանալ ամենատարբեր ասպարեզներում՝ սկսած գրասենյակային և ձեռագործական աշխատանքներից վերջացրած եռակցման արհեստով, մոդելային արվեստով, երգեցողությամբ և սպորտով:
Հատկանշական էր, որ բոլոր լուսանկարներում պատկերված էր իրական աշխատանքային գործընթաց՝ ոչ բեմադրված գործողություն: Համոզված ենք, որ մեր երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է, որ այսպիսի հմտությունները գտնեն ավելի արդյունավետ կիրառում:

Photo_Exhibitions1«Մենք կարող ենք և իրավունք ունենք աշխատելու»

 

News

       

Employement Opportunities

   
LIFE Newsletter
       

Vocational Education

   
Media Corner
       
LIFE PSAs
   
LIFE Publications