USAID LOGO L I F E SCI LOGO
   

LIVELIHOOD IMPROVEMENT THROUGH FOSTERED EMPLOYMENT FOR PEOPLE WITH DISABILITIES PROGRAM

   
ENG
ARM
       
 

 

Մասնագիտական կողմնորոշում

2012-2013 թթ. ուսումնական տարվա ընդունելությանն ընդառաջ

«Սեյվ դը չիլդրեն»-ի կողմից իրականացվող LIFE և «Միավորվենք հանուն երեխաների՝ փրկենք ապագան» ծրագրերի համագործակցությամբ  և LIFE ծրագրի գործընկեր՝ HDP Հիմնադրամ, «Լիարժեք կյանք» և «Ունիսոն» ՀԿ-ների մասնակցութկամբ   մի շարք մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ անցկացվեցին Գյումրիում (օգոստոսի 2-ին), Գավառում (օգոստոսի 3-ին), Վանաձորում (օգոստոսի 6-ին), Արտաշատում (օգոստոսի 14-ին) և Երևանում (օգոստոսի 18-ին):  

Հանդիպումներին մասնակցեցին մոտ 135 հաշմանդամություն ունեցող երիտասարդներ՝ գիշերօթիկ և հատուկ դպրոցների շրջանավարտներ և գործընկեր կազմակերպությունների շահառուներ, ինչպես նաև նրանց ծնողները, հատուկ դպրոցների ուսուցիչները, մասնագիտական ուսուցման հաստատությունների և զբաղվածության կենտրոնների ներկայացուցիչները: 

Հանդիպումների հիմնական նպատակն էր՝ քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը ընդհանուր մասնագիտական կրթության մեջ և ստեղծել կամուրջ վերոհիշյալ թիրախային խմբերի միջև՝ աջակցելու համար հաշմանդամություն ունեցող երիտասարդների անցումը գիշերօթիկ/ներառական դպրոցներից դեպի մասնագիտական կրթություն և աշխատաշուկա:

Հանդիպումների ընթացքում քննարկված հարցերի թվում էին՝
- Հաշմանդամություն ունեցող երիտասարդների (ՀՈՒԵ)՝ կրթությունը մասնագիտական ուսուցման հաստատություններում շարունակելու և աշխատաշուկա մտնելու կարևորությունը:
- Մասնագիտական կրթության հեռանկարները և աշխատաշուկայում ինտեգրվելու կարևորությունը (առողջապահական, սոցիալական, հոգեբանական, տնտեսական և այլ ասպեկտները): 
- Պետության կողմից ֆինանսավորվող կրթական  հնարավորությունները առաջին և երկրորդ խմբի հաշմանդամների և հաշմանդամ երեխաների համար, ինչպես նաև պետական աշխատանքային ծառայությունները:
- ՀՈՒԵ և մասնագիտական կրթական հաստատությունների միջև ամուր գործընկերության ստեղծում:  
- Ծանոթացում առաջարկվող մասնագիտությունների և կրթական պայմանների հետ, ինչպես նաև տվյալ կրթական հաստատությունների կողմից ՀՈՒԵ իրենց ընթացիք ծրագրերում ներառելու պատրաստակամություն:

Հանդիպումները անցկացվեցին բաց քննարկման եղանակով, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող էր հարցեր տալ, կարծիք հայտնել կամ հանդես գալ առաջարկով, թե ինչպես կարելի է հաշմանդամություն ունեցող երիտասարդների անցումը դեպի մասնագիտական կրթություն և աշխատաշուկա ավելի սահուն դարձնել: Մասնակիցների մեծ մասը ցանկություն և պատրաստակամություն է հայտնել շարունակել կրթությունը, և LIFE ծրագրի տվյալներով, օգոստոսի 31-ի դրությամբ, մոտ 53 ՀՈՒԵ ընդունվել են միջին մասնագիտական և ուսումնական հաստատւթյուններ:  

News

   

Employement Opportunities

LIFE Newsletter
   

Vocational Education

Media Corner
   
LIFE PSAs
LIFE Publications