USAID LOGO L I F E SCI LOGO
   

LIVELIHOOD IMPROVEMENT THROUGH FOSTERED EMPLOYMENT FOR PEOPLE WITH DISABILITIES PROGRAM

   
ENG
ARM
       
 

 

Հետազոտություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը հայաստանում. Կարիքներ եվ խոչընդոտներ. Զեկույց որակական հետազոտության արդյունքների վերաբերյալ

Սույն հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և «Սեյվ դը
չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի և Ավստրիայի Զարգացման Համագործակցություն կազմակերպության միջոցներով Ավստրիայի Զարգացման Գործակալության կողմից Ականազերծման և ականների զոհերի աջակցության Միջազգային Հիմնադրամի (ITF)-ի միջոցով ֆինանսավորվող և ՄՄԿ-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում ականներից տուժածների սոցիալ-տնտեսական վերաինտեգրում» ծրագրի շրջանակներում: Կարգավիճակ՝ ավարտված

Արդյունքները.

Հաշմանդամություն ունեցող անձանց հմտությունների զարգացման և զբաղվածության ոլորտում իրականացված ծրագրերի գնահատում /վերլուծություն

Որպես LIFE  ծրագրի առաջնային քայլ՝ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը իրականացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հմտությունների և զբաղվածության ոլորտում իրականացված ծրագրերի վերլուծություն, որի նպատակն էր գնահատել այն ձեռքբերումները և, որ առավել կարևոր է, գտնել այն բացերն ու խոչընդոտները, որոնք էական են, և որոնց պետք է անդրադառնալ հաշմանդամություն ունեցող անձանց համար զբաղվածության հավասար պայմանների խթանման և աշխատանքի հավասար մատչելիություն ապահովման ոլորտում գործունեություն ծավալելիս։ Վերլուծությունը մասնակցել են այն   կազմակերպությունները, որոնք նախկինում կամ ներկայում ծրագրեր են իրականացնում Հայաստանում ՀՈՒԱ մասնագիտական կրթության, վերապատրաստման և զբաղվածության ոլորտում։  Կարգավիճակ՝ ավարտված

Արդյունքները.

Հասարակական կարծիքի հարցում

Ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել հետազոտություն LIFE ծրագրի թիրախային մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը և ընկալումները չափելու նպատակով։ Հարցման նպատակը երկկողմանի է՝ հասկանալ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովման խնդրի շուրջ հանրային իրազեկության մակարդակը և վերաբերմունքը ու չափել ծրագրի շրջանակներում իրականացվող հանրային իրազեկության մակարդակի բարձրացման և այլ միջոցառումների ազդեցությունը հասարակության վրա։ Հետազոտությունը կիրականացվի երկու փուլով՝ ծրագրի սկզբում (2012թ մայիս-օգոստոս) և վերջում (2014թ. հուլիս-սեպտեմբեր)։ 2012թ. նախծրագրային հետազոտությունն անցկացնելու համար պայմանագիր է ստորագրվել «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը» (ՔԶՀՀ) հասարակական կազմակերպության հետ: Կարգավիճակ՝ ավարտված

Արդյունքները.

News

   

Employement Opportunities

LIFE Newsletter
   

Vocational Education

Media Corner
   
LIFE PSAs
LIFE Publications