USAID LOGO L I F E SCI LOGO
   

LIVELIHOOD IMPROVEMENT THROUGH FOSTERED EMPLOYMENT FOR PEOPLE WITH DISABILITIES PROGRAM

   
ENG
ARM
       
 

 

Մասնագիտական կրթություն

Հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած զբաղվածության ապահովման ծառայությունների անկատար լինելու, ինչպես նաև շուկայում պահանջվող հմտություններ տրամադրող ներառական մասնագիտական վերապատրաստման ծրագրերի պակասը լրաացնելու նպատակով՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում ընտրվել են 14 ՀՈՒԱ հիմախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ (ՀՈՒԱԿ) և նախնական(արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ: Ընտրված նախագծերը կիրականացվեն Երևանում և LIFE ծրագրի թիրախ մարզերում (Գեղարքունիք, Լոռի, Շիրակ և Արարատ) 2013 թթ-ի հունիսից մինչև 2014-ի հուլիսը և կունենան մոտ 1200 հաշմանդամություն ունեցող շահառու:

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝
  • կբարելավվեն ՄԿՈՒ հաստատությունների ֆիզիկական, ճանաչողական, ուսումնական և աշխատանքային միջավայրը;
  • կտրամադրվեն ֆորմալ և/կամ ոչ-ֆորմալ ներառական մասնագիտական կրթություն շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններով;
  • կմշակվեն մեթոդաբանություն, ուսումնական ծրագրեր, ուսուցիչների համար օժանդակ նյութեր, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող երիտասարդների ներառական մասնագիտական կրթության համար;
  • կտրամադրվի աջակցություն հոգեբանական խոչընդոտների վերացմանը;
  • կմշակվեն ՀՈՒԱ կարիերայի ուղղորդման մեխանիզմներ և հեռավար էլեկտրոնային ուսուցման դասընթացներ, և
  • կհզորացվեն ՄԿՈՒ հաստատությունների ՀՈՒԱ-ների հետ աշխատելու ինստիտուցիոնալ կարողությունները:

«Փրկություն հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն - բարեգործական հասարակական կազմակերպություն»

«Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» ՀԿ

«Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման կենտրոն» ՀԿ

«Սկարպ» առողջական կենտրոն ՀԿ

«Շիրակի Տարածաշրջանային Պետական Քոլեջ» ՊՈԱԿ

«Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ

Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ

«Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն»

«Տաթև-95» Հոգեբանական աջակցության և  խորհրդատվության կենտրոն

«Ուղեկից» խորհրդատվական, ուսուցողական, հետազոտական հասարակական կազմակերպություն

Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջ ՊՈԱԿ

«Մեղվիկ» մանկապատանեկան ՀԿ

 

 

News

       

Employement Opportunities

   
LIFE Newsletter
       

Vocational Education

   
Media Corner
       
LIFE PSAs
   
LIFE Publications